Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Երիտասարդության միջազգային օրը՝ ՀՀ մարզերում

օգոստոսի 12, 2026

Օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։

Օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։

Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը:

Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով, որն ընդգծում է տարբեր համայնքներում և միջավայրերում ապրող երիտասարդներին միավորող ընդհանուր արժեքները, նպատակներն ու ապագայի նկատմամբ ձգտումները։