Մասնավոր կազմակերպությունը հավատարմագրվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով
օգոստոսի 17, 2026
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նիստում քննարկվել է «ԱՐԱՌԷՔՍ» ՍՊԸ-ի՝ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն հավատարմագրվելու նպատակով ներկայացրած հայտը, մասնավորապես՝ դրա համապատասխանությունը պահանջվող չափորոշիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ առաջին անգամ է մասնավոր ընկերությունը դիմում մշակութային արժեքների փորձաքննության հավատարմագրում ստանալու նպատակով, ինչը, ըստ նախարարի, պետական կազմակերպութությունների հետ առողջ մրցակցության դաշտ ստեղծելով՝ ոլորտը զարգացնելու կարևոր նախապայման է:
Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովը կարևորել է ոլորտում շարունակական վերահսկողության իրականացումը որակի ապահովման նպատակով և որոշել է ներկայացված հայտին տալ դրական եզրակացություն՝ սահմանելով մշտադիտարկման այցեր և մոնիթորինգ: