Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
հուլիսի 03, 2026
2027 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Le Courrier d'Erevan» ամսագրի միջև կնքվել է հուշագիր համատեղ գործունեության վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Ֆրանկոմեդիա» հասարակական կազմակերպության տնօրեն Զառա Նազարյանը:
Համագործակցությունը միտված է ֆրանսալեզու մամուլում լուսաբանման իրականացմանը հետևյալ ուղղություններով՝
- Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային, կրթական կապերի և միջազգային համագործակցության լուսաբանում,
- 2027 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքները,
- Հայաստանի մշակույթի և կրթության ոլորտների ռազմավարական քաղաքականության ներկայացում և համատեղ նախագծերի իրականացում:
Ֆրանկոմեդիան www.courrier.am հարթակի միջոցով լայնորեն լուսաբանվելու են նախարարության կողմից իրականացվող մշակութային, կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ներգրավելով երիտասարդ լրագրողների և նպաստելով Հայաստանում ֆրանսալեզու լրագրության զարգացմանը։ Կգործարկվեն նոր տեխնոլոգիական և մեթոդական լուծումներ՝ www.courrier.am հարթակը դարձնելով մշակութային և ուսումնական առաջնային ռեսուրս՝ նոր վիդեո և աուդիո բովանդակության տարածմամբ։ Նախատեսվում է, որ կիրառվող առաջատար տեխնոլոգիաները հնարավորություն կտան մեծացնելու www.courrier.am հարթակի տեսանելիությունն ու հասանելիությունը՝ ապահովելով երկխոսություն Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը: