Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Արարատի և Արմավիրի մարզերում

օգոստոսի 26, 2026

2026-2027 ուստարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Արարատի մարզի Արտաշատի ավագ և Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցներում, որոնց ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։

Խորհրդակցությունն անցկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Մինչ քննարկման մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որում մարզերի մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբային աշխատանքների լավագույն փորձը։

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։

Խորհրդակցության Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նախորդ տարվա կրթական ձեռքբերումներին և մարտահրավերներին, ապա՝ հանրակրթական դպրոցներում չափորոշչային փոփոխություններին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, արտադպրոցական հաստատությունների բարեփոխումներին և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Խորհրդակցությունը շարունակվել է նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։