Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Օգոստոսյան խորհրդակցությունների վերջին քննարկումները՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

օգոստոսի 27, 2026

Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: 

Քննարկումներն անցկացվել են Քաղսիի և Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցներում։ Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Մինչ խորհրդակցությունների մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով դպրոցականների կողմից պատրաստած նորարարական նախագծերին։ 

ԿԳՄՍ նախարարի և մարզպետի տեղակալները նախարարության շնորհակալագրերով խրախուսել են ««Տարվա լավագույնները» 2025-2026» մրցույթի արդյունքում ընտրված և հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։

Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպվող աշխատանքների մասին, որոնք հիմնականում բխում են կրթական նոր չափորոշիչների պահանջներից, մանրամասնել ուսումնական տարվա ընթացքում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող թեմաները, անդրադարձել նախորդ ուսումնական տարվա ընթացքում գրանցված առաջընթացին և ձեռքբերումներին, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվող բարեփոխումներին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, ոլորտին առնչվող տարաբնույթ թեմաների։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։