Մշակույթ
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը
օգոստոսի 31, 2026
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին համերգը։ Բեմում էին «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ամփոփիչ համերգից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում այցելել են տեղական արտադրանքի տոնավաճառ՝ ծանոթանալով ներկայացված արտադրանքին և շրջելով տաղավարներով։
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը։