Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը

սեպտեմբերի 02, 2026

Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։

Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը: 

 Ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ
  •  սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ
  • սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։

Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում՝

FACEBOOK

INSTAGRAM

YOUTUBE

TIKTOK

STRAVA