Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Մարիա Ազիզյանը՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի J60 մրցաշարի հաղթող

սեպտեմբեր 07, 2026
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում:
Եզրափակչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ:
Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում։