Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

սեպտեմբեր 11, 2026

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը:

Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում:

Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ:

Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները՝

57 կգ

Մանվել Խնձրցյան-Լուկա Գվինջիլիա

Արյան Ցիուտրին-Ամիր Չամզին

65 կգ

Օսիմժան Դաստանբեկ-Արեն Հայրապետյան

Աբասգաջի Մագոմեդով-Ռիֆաթ Սաիբոտալով

74 կգ

Նարեկ Հարությունյան-Իման Գամիշով

Մուրադ Ձակուպով-Քեմերոն Ամին

86 կգ

Աշխաբ Խաջիև-Ռազմիկ Եփրեմյան

Զահիդ Վալենսիա -Ալան Տիգիև

97 կգ

Մարտին Սիմոնյան-Կոնստանտին Պետրիաշվիլի

Շամիլ Տամբիև-Վլադիսլավ Կազլով

Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։