Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
սեպտեմբեր 11, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոտրի նախարարության աջակցությամբ մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 14 լավագույն դպրոցական թիմեր իրենց շախմատային պայքարը սկսել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում։
Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա էին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Բացման արարողության ընթացքում մասնակից թիմերը վիճակահանությամբ որոշել են իրենց մեկնարկային համարները՝ ազդարարելով հոբելյանական օլիմպիադայի մրցաշարային պայքարի մեկնարկը։
Օլիմպիադան իրականացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։