Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

սեպտեմբեր 17, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարի տեղակալ Քրիստինա  Թաթարյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի «ԾովԵմ» և «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)» երիտասարդական կենտրոններ:

Նախարարի տեղակալը շրջել է կենտրոններում, ծանոթացել պայմաններին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել երիտասարդական կենտրոններում իրականացվող աշխատանքով, ընթացիկ ծրագրերով ու միջոցառումներով: 

Քրիստինա Թաթարյանը կարևորել է, որ կենտրոններում իրականացվող աշխատանքները բխեն գլխավորապես երիտասարդական պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ երիտասարդների համար ապահովելով կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, գաղափարներ փոխանակելու միջավայր:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն: