ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը նշում է 80-ամյակը
սեպտեմբեր 18, 2026
Այսօր լրանում է հայ բեմադրիչ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի 80-ամյակը:
Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թ., Բեյրութում: 1947 թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թ. ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝ որպես դերասան։
1971 թ. բեմադրել է իր առաջին ներկայացումը՝ Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։
1986-1989 թթ. եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1989-2022 թթ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար 1988 թ. արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակի։
2002 թ. Մեծ Բրիտանիայի Բրիստոլի թատրոնում իրականացրել է բեմադրություններ, այդ թվում՝ «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը։
Հեղինակել է շեքսպիրյան բեմադրություններ, այդ թվում՝ «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ»:
Արմեն Խանդիկյանի բեմադրություններն են նաև՝ «Արտույտը», «Մեծ լռություն», «Փոքրիկ ողբերգությունները», «Անվերջ վերադարձ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Կանգ առ, երկրագունդ», «Չեզոք գոտի», «Ձուկն առանց ջրի կամ Suicide», «Փարիզյան դատավճիռ», «Տիկնայք և Պարոնայք», «Լորենցաչչո»: Նրա խաղացած դերերից են «Սեր և ծիծաղ» (Էդուարդ), «Հենրի վեցերորդ» (Հենրի), «Ատամնաբույժն արևելյան» ( Նիկո):
1990 թ․ արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, 1997 թ․՝ Մովսես Խորենացու մեդալի. ՀՀ ժողովրդական արտիստ է 2005 թ․-ից, իսկ 2011 թ. ստացել է ՀՀ պետական մրցանակ: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր է: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ստացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակի:
ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է Արմեն Խանդիկյանին հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն և ստեղծագործական նոր ոգեշնչումներ: