Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնակատարությունը՝ Հանրապետության հրապարակում

սեպտեմբեր 22, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնական եզրափակիչ միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով․ ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար անձինք, բազմահազար քաղաքացիներ և զբոսաշրջիկներ։
Տոնակատարությունն ուղեկցվել է լուսային շքեղ շոու ծրագրով և լուսաձայնային ձևավորմամբ:
Համերգային կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ:
Համերգն ավարտվել է տոնական հրավառությամբ: