keyboard_arrow_left
Կրթություն
Հանդիպում ուսուցիչների հետ
սեպտեմբեր 24, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին: Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը՝ կից հղմամբ (https://shorturl.at/jIYiT):