Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ կստեղծվեն

սեպտեմբեր 24, 2026

Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցման նպատակով։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Մարզադաշտում, մասնավորապես, կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգում և բակային և սպասարկող տարածքների բարեկարգում։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ մրցումների պատշաճ անցկացման նպատակով։