Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

սեպտեմբեր 28, 2026

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում։

Մանուկյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքել է 15.200 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում վաստակելով 14.533 միավոր:

World Challenge Cup-ին մասնակցել է նաև Գագիկ Խաչիկյանը, որը, սակայն, նժույգթափեր վարժությունում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը: