keyboard_arrow_left
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ազգերի լիգայում
սեպտեմբեր 28, 2026
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը` Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասնելով Լատվիայի ընտրանու նկատմամբ:
Հայաստանի թիմից խփած գնդակներով աչքի են ընկել Գեորգի Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը: 20-ամյա Արթուր Ղարիբյանն առաջին խաղն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին` Երևանում հյուրընկալելով Չեռնոգորիայի թիմին: Մեր ընտրանին ընդգրկված է C լիգայի երկրորդ խմբում, որտեղ մրցելու է նաև Կիպրոսի հավաքականի հետ: