Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Արծաթե մեդալ՝ ձիասպորտի աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում

սեպտեմբեր 29, 2026

Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանն արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում:

Սուքիասյանը «Լոգիկա» նժույգով հաղթահարել է 1,45 մ բարձրությամբ արգելքները և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։