keyboard_arrow_left
Կրթություն
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն
հոկտեմբեր 02, 2026
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 28-ի N 2049-Ա/2 հրամանով երաշխավորվել են 2026 թվականին նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները: Ըստ այդմ՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ 6 կազմակերպությունները.
- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 010-59-70-64/
- «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 098-48-40-65/
- «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն /հեռ.՝ 091-38-84-63/
- «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն /հեռ.՝ 094-96-18-18/
- «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 094-88-44-84/
- «Սմարթ զարգացման դպրոց» կրթամշակութային և մեթոդամանկավարժական աջակցման բարեգործական հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 033-46-76-50/: