Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
հոկտեմբեր 07, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։
Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ՝ ուղղված հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը։