keyboard_arrow_left
Մշակույթ
Ժամանակավոր ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
հոկտեմբեր 07, 2026
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են 19-20-րդ դարերի, ինչպես նաև ժամանակակից հայ ու օտարազգի հեղինակների գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Ներկայացված աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահին ի պահ են տրվել իրավապահ համակարգի կողմից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու ներկայացված ցուցանմուշներին: