Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող

հուլիսի 08, 2026
Հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը (77 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։ Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։
 
Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ։
 
Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի անդամ 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն էլ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։