keyboard_arrow_left
Սպորտ
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
հոկտեմբեր 14, 2026
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որի վերջին փուլը մոտենում է ավարտին: Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը մրցումային վերջին օրը գրանցել է փայլուն արդյունք. նա կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։