Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Քրիստինա Թաթարյանը մասնակցել է Թումո կենտրոնի նախաձեռնած «Գյումրու շուկա և խոհարարական դպրոց» նախագծի ներկայացմանը

հոկտեմբեր 15, 2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնած «Գյումրու շուկա և խոհարարական դպրոց» նախագծի ղեկավար կոմիտեի նիստին ու նախագծի ներկայացմանը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

Նիստին ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Նիստի ավարտից հետո հյուրերը շրջայց են կատարել Թումո Գյումրու տարածքում, ծանոթացել նորարար կրթական կենտրոնում ստեղծված միջավայրին և իրականացվող ծրագրերին։