Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին
հոկտեմբեր 15, 2026
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին, կենսաքիմիական հետազոտությունների, ինչպես նաև արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։
Այցի ավարտին Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում։ «Այսօր մեծագույն հաճույքով և խորին երախտագիտությամբ եմ բացահայտում այս հավաքծուն, որին ողջ մարդկությունը մեծապես պարտական է»,– մասնավորապես գրել է բարձրաստիճան հյուրը։