Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հրավեր

հուլիսի 08, 2026

Այս տարվա սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը:

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

  • մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
  • մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
  • մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝  թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:

Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

Հեծանվային արշավին մասնակցելու համար hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ 

  • մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը: