keyboard_arrow_left
Միջազգային
Ղրղզստանի նախարարները ծանոթացել են «Թումո» կենտրոնի գործունեությանը
հոկտեմբեր 16, 2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունները ճանաչողական այցեր են կատարում կրթամշակութային տարբեր հաստատություններ։
Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովան և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական միջավայրին ու ենթակառուցվածքներին։