Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

հոկտեմբեր 18, 2026

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ երկամարտի 249 կգ արդյունքով: 

Հայ մարզուհին պոկում վարժության արդյունքներով գլխավերևում պահել է 109 կգ կշռող ծանրաձողն ու դարձել վարժության արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Պողոսյանը 140 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: