Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին

հոկտեմբեր 18, 2026
Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարության նախարար Գուլզաթ Իսամատովան փոխանակել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։
Փաստաթղթերի փոխանակումը միտված է երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը և երկկողմ կապերի զարգացմանը։