Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ըմբշամարտի Մ23-ԱԱ. Սարգիս Բեգոյանը՝ բրոնզե մեդալակիր

հոկտեմբեր 19, 2026

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեհրուզբեկ Թուրանմուրատովի հետ և 14:9 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Բեգոյանն առաջնությունում 4 գոտեմարտ է անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ:

Ավելի վաղ հունահռոմեական ըմբիշները երկու արծաթե մեդալ էին նվաճել Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էին Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։