Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Գիտություն

Քննարկվել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

հոկտեմբեր 21, 2026

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է կենտրոնի գործադիր տնօրեն Կարինա Անգելուևայի հետ։ Կողմերը քննարկել են կենտրոնի գործունեության զարգացման, կառավարման համակարգի արդիականացման և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ողջունելով Կարինա Անգելուևային՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով կենտրոնի գործունեության մեջ ՀՀ ակտիվ ներգրավվածությունը։

Նախարարը նշել է, որ գիտության և հետազոտությունների զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են Հայաստանի գիտական ներուժի զարգացմանը, միջազգային գիտահետազոտական հարթակներում երկրի ներգրավվածության ընդլայնմանը և նոր գործընկերային կապերի հաստատմանը։

Կարինա Անգելուևան ներկայացրել է կենտրոնի գործունեության ընթացիկ զարգացումներն ու կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունները զարգացնելու պատրաստակամությունը։