Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

հուլիսի 01, 2026
Տիգրան Վիրաբյան

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները:

Տիգրան Վիրաբյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2007-2016 թթ աշխատել է Գյումրու Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պրոդյուսեր։ 2016-2018 թթ հանդիսացել է Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։ 2018- 2020 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի, 2020-2025 թվականներին՝ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնները։