Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև

հոկտեմբեր 18, 2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին:
 
Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարության նախարար Գուլզաթ Իսամատովան փոխանակել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։
 
Փաստաթղթերի փոխանակումը միտված է երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը և երկկողմ կապերի զարգացմանը։