Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

հոկտեմբեր 24, 2026
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.233 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
 
Այսօր ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։
 
Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ԱԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։