Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

հոկտեմբեր 28, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկում է 2027 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկան տղաների առաջնության որակավորման առաջին փուլը, որն անցկացվում է Արևելյան Եվրոպայի վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) շրջանակում։

Մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 28-31-ը Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։

Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի և Վրաստանի երիտասարդական հավաքականները, որոնք կպայքարեն Եվրոպայի առաջնության հաջորդ փուլերի ուղեգրերի համար։

Հիշեցնենք՝ 2025 թվականին Հայաստանում անցկացվել էր Եվրոպայի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի հավաքականի մրցակիցներն ու խաղացանկը

Հայաստանի մինչև 20 տարեկան տղաների հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Ուկրաինայի և Լատվիայի ընտրանիների հետ։

Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, և կմրցի Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հանդիպումների մուտքն ազատ է:

Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկը՝

  • Հոկտեմբերի 28՝ ժամը 19:00, Հայաստան - Ուկրաինա
  • Հոկտեմբերի 30՝ ժամը 19:00, Լատվիա - Հայաստան

A խմբում ընդգրկված են Լեհաստանի, Էստոնիայի և Վրաստանի հավաքականները։

Հոկտեմբերի 31-ին տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ հանդիպումները։ Ժամը 11:00-ին կմրցեն խմբերի երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ժամը 14:00-ին՝ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ ժամը 17:00-ին կկայանա խմբերի հաղթողների միջև վճռորոշ հանդիպումը։

Մրցաշարի հաղթող հավաքականն իրավունք կստանա մասնակցելու 2027 թվականի Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչ փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը որակավորման երկրորդ փուլում։