Սպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումները
նոյեմբեր 02, 2026
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի ծրագրի շրջանակում կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները տեղի են ունեցել Չարենցավան Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։ Մասնակիցները մրցել են տարբեր քաշային կարգերում՝ առանձին տղաների և աղջիկների խմբերով։
Աղջիկների պայքարում, ըստ քաշային կարգերի, հաղթող են ճանաչվել Անուշ Պողոսյանը (45 կգ, Կոտայքի մարզ), Ամալյա Սարուխանյանը (55 կգ, Տավուշ), Լիլիթ Ասատրյանը (65 կգ, Կոտայք), Էմմա Սեփխանյանը (+65 կգ, Տավուշ): Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Միշա Աթոյանը (55 կգ, Շիրակ), Արման Հարությունյանը (60 կգ, Սյունիք), Գրիշա Ալեքսանյանը (65 կգ, Սյունիք), Քաջիկ Հայրապետյանը (70 կգ, Սյունիք), Նարեկ Պետրոսյանը (75 կգ, Վայոց ձոր), Գոռ Վարդանյանը (+75 կգ, Գեղարքունիք):
Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Տավուշի մարզը (361 միավոր), երկրորդ տեղը՝ Երևանը (358 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Կոտայքի մարզը (352 միավոր)։
Աթլետիկական հնգամարտի հանրապետական եզրափակիչ մրցումներն անցկացվել են Վանաձորում։ Առաջին տեղը զբաղեցրել է Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի թիմը:
Մրցումների նպատակն է խթանել դպրոցականների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը, նպաստել առողջ ապրելակերպի ձևավորմանը, բացահայտել մարզական կարողություններով աչքի ընկնող աշակերտներին: