keyboard_arrow_left
Սպորտ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
նոյեմբեր 03, 2026
Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։
Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. Օլիմպիական խաղերի համար. առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։
Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Թիմի կազմում են նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը: