Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Էստոնիայի հավաքականը՝ Երևանում անցկացված վոլեյբոլի Մ20 առաջնության ընտրական փուլի հաղթող

նոյեմբեր 04, 2026

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում օրերս կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղամարդկանց առաջնության ընտրական փուլը:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լեհաստանի և Վրաստանի հավաքականները։ Անցկացվել է ընդհանուր առմամբ 9 հանդիպում, որոնց արդյունքներով հաղթողի կոչմանն արժանացել է Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լատվիայի ընտրանին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լեհաստանի Մ20 հավաքականը:

Մրցանակակիրների պարգևատրման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍՆ մարզական կազմակերպությունների համակարգման բաժնի պետ Հարություն Եղոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը:

Մրցաշարի հաղթող հավաքականն իրավունք է ստացել մասնակցելու 2027 թվականի Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչ փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը որակավորման երկրորդ փուլում։