Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՄիջազգայինՍպորտ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարին

նոյեմբեր 04, 2026

Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Ռամինտա Պոպովիենեի հետ։

Քննարկվել են երկու երկրների միջև սպորտի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները։

Սպորտի ոլորտում կողմերն անդրադարձել են սպորտային քաղաքականության և կառավարման փորձի փոխանակմանը, մարզական կազմակերպությունների թափանցիկությանը՝ այս համատեքստում կարևորելով սպորտային կառույցների միջև ուղիղ կապերի ստեղծումը և ամրապնդումը։

Քննարկվել են նաև Հայաստանում 2029 թվականին նախատեսվող ՖԻՖԱ-ի Մ-20 աշխարհի երիտասարդական ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզադաշտերի և հարակից ենթակառուցվածքների կառուցմանն ու կառավարմանը՝ կարևորելով  միջազգային փորձի փոխանակումը։

Անդրադարձ է կատարվել նաև բուհերի միջև գործընկերության ընդլայնմանը, ակադեմիական շարժունության խթանմանը և համատեղ կրթական ծրագրերի իրականացմանը։ Գիտության ոլորտում քննարկվել են «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ԿԳՄՍ նախարարի խոհրդական Արփինե Գևորգյանը և Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Գիեդրիուս Գրիբաուսկասը: