Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՄիջազգայինՍպորտ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Պորտուգալիայի Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղարին

նոյեմբեր 04, 2026

Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի  նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Պորտուգալիայի Հանրապետության Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղար Պեդրո Դիասի հետ։

Կողմերը  քննարկել են երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել սպորտի կառավարման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների պատրաստման և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպման ուղղություններով փորձի փոխանակման հնարավորություններին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով, որ մեր երկիրը հանձնառու է  միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման  բոլոր կանոնների պահպանմանը՝ ներառյալ անվտանգության չափանիշների ապահովումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև Հայաստանում 2029 թվականին նախատեսվող ՖԻՖԱ-ի Մ-20 աշխարհի երիտասարդական ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզադաշտերի և հարակից ենթակառուցվածքների կառուցման ու զարգացման, կառավարման գործընթացին։

Նախարարը կարևորել է Պորտուգալիայի փորձն այս  ոլորտում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել  համագործակցել լավագույն փորձի ուսումնասիրման և համագործակցության ընդլայնման նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։