Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը

նոյեմբեր 06, 2026

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է ինստիտուտի հայաստանյան թիմին։ Նա շեշտել է Գյոթե ինստիտուտի կարևոր առաքելությունը Հայաստանում՝ ուղղված գերմաներենի տարածմանը, գերմանական մշակութային արժեքների ներկայացմանը, երկկողմ կապերի ամրապնդմանը և եվրոպական համագործակցության խթանմանը: 

Նա ընդգծել է հանրակրթության բնագավառում իրականացվող համատեղ աշխատանքը՝ առանձնացնելով Գյոթե ինստիտուտի  հետ համագործակցությունը գերմաներենի դասավանդման որակի բարձրացման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ։

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետն ինստիտուտի անձնակազմին մաղթել է արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ համոզմունք հայտնելով, որ նոր գրասենյակը կդառնա նոր գաղափարների ու ձեռքբերումների հարթակ: