Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

նոյեմբեր 08, 2026

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Հրում վարժությունում նա 247 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:

Մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի կազմում Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր: