Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Հոգեբանի և հատուկ մանկավարժի կամավոր ատեստավորման  ուղեցույցներ

նոյեմբեր 09, 2026

Հրապարակվել են հոգեբանի ծառայություն տրամադրող և հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները՝ ՀՀ Կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 772-Ն որոշմամբ  հաստատված կարգի համաձայն:

Դրանցում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Դրանց հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/yc6akdrs, https://tinyurl.com/mssr8t3h:

Ուղեցույցները հասանելի են նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ http://www.atc.am/ («Հոգեբանների և հատուկ մանկավարժների կամավոր ատեստավորում 2026», «Ուղեցույցներ» բաժին):