Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Բրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

նոյեմբեր 10, 2026

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։

Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ շախմատիստը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականն արագ շախմատի առաջնությունում։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։