Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
նոյեմբեր 18, 2026
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հոգեբանի, հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների, ինչպես նաև արտադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ նշյալ խմբերի համար կամավոր ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 5-ին և 12-ին՝ ժամը 10:00-ին:
Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։