Կրթություն
Նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներին
նոյեմբեր 23, 2026
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն այսօր ընդունել է 2026 թվականի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների ներկայացուցիչներին։
Ուսուցիչները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները, որոնք վերաբերել են առաջադրանքներին և ընթացակարգին։
Նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին՝ նշելով, որ այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց, և բարձրացված հարցերը կքննարկվեն ու հաշվի կառնվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Այս տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցել է շուրջ 7914 անձ. նախնական արդյունքների համաձայն՝ մասնակիցների 65.5 տոկոսը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորման սահմանված շեմը։
Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո այս ցուցանիշը կարող է բարելավվել։