Հայտնի է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման օրը
նոյեմբեր 24, 2026
ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի նոյեմբերի 23-ի և նոյեմբերի 24-ի համապատասխան հրամաններով հաստատվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը։
Արհեստագործական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ հետևյալ ուղղություններով.
1. Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
2. Փոխադրումների կազմակերպում և կառավարում
3. Գինեգործություն
4. Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
5. Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
6. Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
7. Էլեկտրոնիկա և կապի համակարգեր
8. Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
9. Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում
10. Փոստային կապ
11. Տեքստիլ
12. Հանրային սննդի տեխնոլոգիա
Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։