Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ծաղկաձորը կհյուրընկալի խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ կմասնակցեն 12 երկրների ներկայացուցիչներ

նոյեմբեր 24, 2026

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կանցկացվեն խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, խուլերի պատանիների և երիտասարդների ըմբշամարտի Եվրոպայի 5-րդ, ինչպես նաև խուլերի կանանց և աղջիկների ըմբշամարտի Եվրոպայի 1-ին առաջնությունները՝ համախմբելով 12 երկրների մարզիկների և պատվիրակությունների ներկայացուցիչների։

Մրցումների ժամանակացույցը

Նոյեմբերի 26-28-ը՝ հունահռոմեական ըմբշամարտ

Նոյեմբերի 26-ին կմեկնարկեն պատանիների և երիտասարդների մրցումները։ Նույն օրը կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև մրցանակաբաշխությունը։

Նոյեմբերի 27-ին մրցագորգ դուրս կգան մեծահասակ մարզիկները, իսկ նոյեմբերի 28-ին տեղի կունենան նրանց կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերն ու մրցանակաբաշխությունը։

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը՝ ազատ ոճի ըմբշամարտ

Նոյեմբերի 29-ին կմրցեն պատանիները, երիտասարդները և աղջիկները։ Օրվա ընթացքում կանցկացվեն նաև կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերն ու մրցանակաբաշխությունը։

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին մրցումները կշարունակվեն մեծահասակ տղամարդկանց և կանանց մասնակցությամբ։

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-17։00-ն, նախատեսված են եզրափակիչ գոտեմարտերն ու մրցանակաբաշխությունը։