Սպորտ
Երկու բրոնզե մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
նոյեմբեր 26, 2026
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները երկու բրոնզե մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Խորվաթիայում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 55 կգ քաշային Վաղարշակ Քեյանը և 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ եվրոպական ստուգատեսում մեր երկիրը ներկայացրել են նաև Հովհաննես Հարությունյանը (50 կգ), Էրիկ Առստամյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (65 կգ), Յուրա Բաբլումյանը (70 կգ), Արշակ Բաբլումյանը (75 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (80 կգ) և Իշխան Հովսեփյանը (+90 կգ):