Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

հոկտեմբեր 14, 2026

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալներն է նվաճել:

57 կգ քաշային կանանց պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանն արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով: Առանձին վարժություններում ևս հայ մարզուհին նվաճել է ոսկե մեդալները: Պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահել է 90 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում` 112 կգ-ն:

Ավելի վաղ Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 60 կգ քաշային կարգում Խուդանյանը պոկել է 117 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությում գլխավերևում պահել է 139 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր:

Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աատիճանին